Այսօր Երևանում տեղի կունենա ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) նախաձեռնած ամենամյա երթը՝ նվիրված Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան։

 

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի փոխանցմամբ՝ արդեն հինգերորդ տարին անցկացվող իրենց երթին այս տարի միացել են ՀԺԿ-ն, ազամարտիկները, տասնյակ հասարակական կազմակերպություններ, անհատներ։

 

«Մեր խնդիրն է ստեղծել համակարգ, ստեղծել հասարակական միջավայր սեփական իրավունքները պաշտպանելու համար»,- «Ազատությանը» փոխանցեց Արամ Մանուկյանը, ում կարծիքով՝ ՀԱԿ-ի՝ անցած հինգ տարիների պայքարի արդյունքը քաղբանտարկյալների ազատ արձակումն է։ Մանրամասները` աղբյուր կայքում: