Բրազիլիայի ազգային հավաքականի ավագ Տիագո Սիլվան զղջում է, որ «Ոսկե գնդակի» համար քվեարկությանը իր ձայնը տվել է Լիոնել Մեսսիին: Այդ ժամանակ արգենտինացին դեռևս վնասվածք չէր ստացել, սակայն այժմ իրավիճակը փոխվել է:

«Ցավում եմ, որ նորից քվեարկելու հնարավորություն չունեմ: Երբ ընտրությունս կատարեցի, Մեսսին դեռևս վնասվածք չէր ստացել: Իսկ այժմ Կրիշտիանու Ռոնալդուն և Ֆրանկ Ռիբերին ավելի մոտ են «Ոսկե գնդակին», քան Մեսսին»,-ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Le 10 Sport-ը: