Հայաստանի ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

 

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ փակ է Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը:

 

Սելիմի լեռնանցքը դժվարանցանելի է. խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ծայրահեղ դեպքերում:

 

ՀՀ բոլոր մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

 

Այս պահին ձյուն է տեղում Սյունիքի մարզում եւ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում:

 

ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթեւեկել ձմեռային անվադողերով եւ միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

 

Վրաս¬տանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' Ստեփան¬ծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթեւ մարդատար տրանսպորտային միջոցների եւ մինչեւ 30 տեղանոց միկրոավտոբուսների համար' անվաշղթաների կիրառման դեպքում: