Հնդկաստանի Գերագույն դատարանը փոխել է 2009-ին իր կայացրած որոշումը' վերականգնելով նույնասեռականության վրա դրված արգելքն այդ երկրում. գրում է BBC-ն:

 

Մի քանի քաղաքական և կրոնական խմբեր դիմել են դատարան նույնասեռականության արգելման մասին 2009-ին չեղյալ հայտարարված օրենքը նորից վերականգնելու համար:

 

Համաձայն օրենքի' միասեռ հարաբերությունները համարվում են բնությանն հակասող հանցագործություն և դատապարտվում են մինչև 10 տարվա ազատազրկմամբ:

 

Նշենք, որ 2011-ին Հնդկաստանի առողջապահության նախարարի արած հայտարարությունն այն մասին, թե նույնասեռականությունն այլ երկրների թափանցած հիվանդություն է, առաջ բերեց հասարակության լայն արձագանքը: