Վաղը Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի`Հայաստան կատարելիք այցի վերաբերյալ Mediamall.am-ը զրուցեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ:

 

«Դավութօղլուն վաղը կապացուցի` գալիս է այստեղ իրակա՞ն նպատակներով, թե՞ սա թուրքական դիվանագիտության հերթական բլեֆն է: Թուրքիան պետք է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատի և դադարեցնի Հայաստանի շրջափակումը, դադարեցնի ժխտողական քաղաքականությունը, հանի 301 հոդվածը: Վաղը պարոն Դավութօղլուն շատ լավ շանս ունի՝ այցելելու Ցեղասպանության թանգարան-հուշահամալիր, ներողություն խնդրելու իր ժողովրդի անունից՝ Ցեղասպանություն իրագործելու համար:»,-ասաց Շարմազանովը: