Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը պատրաստվում է ստորագերլ ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը: Այս մասին, ինչպես հաղորդում է BBC-ն, հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը:

«Յանուկովիչն ինձ հետ զրույցում հստակ ակնարկել է, որ պատրաստվում է ստորագրել այդ համաձայնագիրը»,-ասել է նա:

Էշթոնը նման հայտարարությամբ հանդես է եկել Բրյուսելում եվրաինտեգրման ուկրաինացի կողմնակիցների հետ հանդիպումից հետո: