Դեկտեմբերի 11-ին' ժամը 19.30-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 1975 թ. ծնված Դավիթ Դ.-ին: Նա խոստովանել է, որ նոյեմբերի 18-ին «Աբովյան» բժշկական կենտրոնի աշխատասենյակներից մեկից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել էր բանկային քարտ և ծածկագիրը, որից հետո Աբովյան քաղաքի մի բանկոմատում քարտից հանել էր 135.000 դրամ:

 

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դրամապանակը պատկանում է 1953 թ. ծնված Լիդա Բ.-ին, որից նույն օրը ընդունվել է հաղորդում:

 

Կատարվում է հետաքննություն: