Երեկ երեկոյան Լոռու մարզի Գուգարք գյուղում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով ոչ թե 3, այլ 4 վիրավոր է եղել իրականում: Այս մասին, Hraparak.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին Վանաձորի բժշկական կենտրոնից՝ նշելով, որ բացի 3 հիվանդներից, եղել է ևս մեկ տուժած, որը պայթյունի հետևանքով ստացել է սալջարդեր, նրան, սակայն, չեն հոսպիտալացրել, ստանալով անհրաժեշտ բուժօգնություն, վերջինս դուրս է գրվել:

 

Բժշկական կենտրոնի անոթային վիրաբույժ Լևոն Տոնոյանը, մեզ հետ զրույցում, խոսելով հիվանդների վիճակի մասին, ասաց, որ նրանք հսկողության տակ են, տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են հարաբերական բավարար վիճակում: Հիշեցնենք, որ նրանք 3-ն էին՝ Գուգարք գյուղի բնակիչներ 19-ամյա Նարեկ Սաթանյանը, 20-ամյա Տիգրան Այվազյանն ու 21-ամյա Արեն Խառատյանը:

 

 

Մանրամասներն` այստեղ: