Պեկինում ընթացող Համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով շախմատի մրցումների կայծակնային խաղի առաջին 10 տուրերի արդյունքում' Լևոն Արոնյանը 8,5 միավորով զբաղցեցրեց առաջին տեղը:

Հայ շախմատիստը առաջ անցավ Վան Յուիից, Վան Հաոյիից, Վասիլի Իվանչուկից, Պետեր Լեկոյից, Գատա Կամսկիից, Թեյմուր Ռաջաբովիից, Լե Քուանգ Լիեմից: Ոչ ոքի խաղաց Ռուսլան Պոնոմորյովի և Պերես Դոմինգեսի հետ։ Պարտություն կրեց Սերգեյ Կարյակինից: