Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 15.17-ին, տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հանքավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ծաղկաձոր-Աղավնաձոր ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Վոլկսվագեն Վենտո» մակնիշի 24 ՍՏ 884 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով ավտոմեքենայի վարորդ՝ 1961 թ. ծնված Գ. Մ. և ուղևորը՝ Ա. Մ., ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ հոսպիտալացվել են Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ Գ. Մ. մահացել է:

 

Բժիշկները Ա. Մ. առողջական վիճակը գնահատում են ծանր: