Գերմանիայի պաշտպանության նախարարությունը պատմության մեջ առաջին անգամ կին է գլխավորում' Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, ով նախկինում զբաղեցնում էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը:

 

«Կիրակի օրը հայտարարվել է այն 6 նախարարների անունները, ովքեր նախարարների կաբինետում կներկայացնեն Քրիստոնեա-դեմոկրատական միությունը»,-ասել է կուսակցության ղեկավար, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

 

Ներկայիս պաշտպանության նախարար Թոմաս դե Մազիերը կզբաղեցնի ներքին գործերի նախարարի պաշտոնը: