Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի և ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի եղբայր Սուրիկ Գրիգորյանը երեկ կայացած արտահերթ ընտրությունների արդյունքում ընտրվել է Ավշարի գյուղապետ:

 

Ըստ ԿԸՀ-ի տվյալների` անկուսակցական Սուրիկ Թեմուրի Գրիգորյանի օգտին քվեարկել է 2219 ընտրող: Նրա միակ մրցակից անկուսակցական Վաղինակ Յուրիկի Ասրյանը սահմանված ժամկետում ինքնաբացարկ էր հայտնել: