Պեկինում ավարտվեց Համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով շախմատի մրցումների կայծակնային խաղի մրցաշարը։ Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը նվաճեց արծաթե մեդալը՝ իր ակտիվում գրանցելով 19.5 միավոր։

Արոնյանը 28-րդ տուրում առավելության հասավ Յան Նեպոմնյաշչիի նկատմամբ, 29-րդում՝ Մաքսիմ Վաշիե-Լագրավի:

Վերջին պարտիայում հայ գրոսմայստերը ոչ ոքի խաղաց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ։

Ոսկե մեդալը նվաճեց Սերգեյ Կարյակինը, բրոնզը՝ Մաքսիմ Վաշիե-Լագրավը:

Ավելի վաղ Արոնյանը պարտվել էր Ալեքսանդր Գրիշչուկին և Գիրի Անիշին։