Դեկտեմբերի 17-ին, ժամը 03.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թաիրովի փողոցի թիվ 14 հասցեում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.20-ին մարվել' 03.54-ին:

Այրվել է «Հունդայի-Սոնատա» մակնիշի 35 VF 945 պետհամարանիշի ավտոմեքենայի սրահը' մասամբ և շարժիչի հատվածը: