ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Ս.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով' ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ:

 

Ըստ դատապարտյալ Ա. Ս.-ի հաղորդման' 2007 թվականի մարտից մինչև 2008 թվականի հուլիսի 16-ն ընկած ժամանակահատվածում որպես դատապարտյալ գտնվելով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում և աշխատելով քրեակատարողական հիմնարկին կից հացի գործարանում' գիշերային ժամերին քրեակատարողական հիմնարկի տարածքից բացակայելու նպատակով յուրաքանչյուր բացակայության համար իր նկատմամբ հսկողություն իրականացնող, քրեակատարողական հիմնարկի հերթափոխի պետեր Ա. Ա.-ին, Ա .Մ.-ին, Ա. Խ.-ին և Հ. Ա.-ին պարբերաբար տվել է կաշառք:
Կատարվում է նախաքննություն:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: