Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստանի գործարար միջավայրի («Doing Business») բարելավման 2014 թ. միջոցառումների ծրագրին:
Մասնավորապես, քննարկվել են «Doing Business-2014» շրջանակում ըստ պետական կառավարման մարմինների նախատեսված միջոցառումները, որոնք հնարավորություն են տալու բարելավել բիզնես միջավայրը ՀՀ-ում:

 

Փաստաթղթի առնչությամբ մանրամասներով և դիտողություններով են հանդես եկել պատասխանատու նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչները՝ անդրադառնալով իրենց կառույցների մասով նախատեսված միջոցառումներին:

 

Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է ևս մեկ անգամ համատեղ քննարկել հնչեցրած առաջարկությունները, որից հետո վերջնական լրամշակված փաստաթուղթը կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը: