Ալ-Քաիդային կից ահաբեկչական խմբավորումներից մեկի անդամները Սիրիայում առեւանգել են Թուրքական Milliyet պարբերականի ֆոտոթղթակից Բունյամին Այգունին։

 

Թուրքիայի ֆոտոթղթակիցների միությունը հայտարարություն է տարածել, ըստ որի`Սիրիայում ահաբեկչական խմբավորումների կողմից առեւանգված բունյամին Այգունի ազատ արձակման համար իրականացվող աշխատանքները դեռ արդյունք չեն տվել։

 

Հայտարարության մեջ մյուս լրագրողներին խորհուրդ է տրվել Սիրիա գործուղման մեկնելիս զգույշ լինել, իսկ առեւանգողներին կոչ է արվել ազատ արձակել Բունյամին Այգունին, քանի որ նա թշնամի չէ։