Չինաստանի ոստիկանությունը հակաթմրանյութային ստուգումների ընթացքում առգրավել է ավելի քան 18 տոննա թմրանյութ. այս մասին հայտնում է itar-tass-ը: Ըստ ոստիկանության զեկույցի' այս ընթացքում թմրանյութերի անօրինական շրջանառության հետևանքով հարուցվել է 56.000 քրեական գործ, ձերբակալվել է 63.000 կասկածյալ, որոնք ներգրավված են 1174 հանցավոր խմբերի մեջ:
Հատուկ նշանակության գործողություններ անցկացնելիս զոհվել է 8, վիրավորվել' 18 ոստիկան: