Հարավային Կորեան կասկածում է, թե Կորեայի ժողովրդա-դեմոկրատական հանրապետությունը պատրաստվում է նոր միջուկային փորձարկումների. գրում է հարավկորեական «Ռենհապ» գործակալությունը' հղում կատարելով հետախուզության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի անդամ Չո Վին Չինի ունեցած տվյալներին: Պատգամավորի խոսքերով' նման կերպով Փհենյանը փորձում է ուշադրությունը շեղել հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ընի հորեղբոր' Չան Սոն Տեքի սպանության փաստից. մեջբերում է Риа Новости-ն:

 

Հարավկորեական խորհրդարանական հանձնաժողովի ներկայացուցիչը, սակայն, չի նշել, թե ինչի հիման վրա է ինքը նման վստահ հայտարարություններ անում: Սեուլի ՊՆ-ն հայտարարել էր, թե ինքը ոչ մի տեղեկություն չունի, որը կարող է հաստատել պատգամավորի արած այդ հայտարարությունը:

 

Ավելի վաղ' նոյեմբերին, Հարավային Կորեայի ՊՆ-ն նշել էր, թե Հյուսիսային ԿՈրեան ի վիճակի է նոր միջուկային փորձարկում իրականացնել ցանկացած պահի, սակայն իրենք ոչ մի հիմք չունեն կարծելու, թե դա տեղի կունենա մոտ ժամանակներս: