Ուկրաինայի «Ուդառ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, երկրի խորհրդարանի պատգամավոր Վիտալի Կլիչկոն ելույթ է ունեցել Կիևի Անկախության հրապարակում բողոքի ցույցերը շարունակելու կոչով. գրում է itarr-tass-ը:

 

«Չպետք է լքել հրապարակը, մենք պետք է պայքարենք հաղթանակի համար, որքան անհրաժեշտ է՝ 1 շաբաթ, 2 շաբաթ, 1 ամիս կամ նույնիսկ ավելի: Գիտեմ, որ դժվար է լինելու, բայց մենք Նոր տարին նշելու ենք այստեղ' այս հրապարակում դնելով ամանորյա տոնածառը: Մենք կհասնենք նրան, որ Ուկրաինան ունենա նոր կառավարություն, նոր ազգային ժողով և նոր նախագահ»,-հայտարարել է Կլիչկոն:

 

Հիշեցնենք, որ Կիևի Ազատության հրապարակում բողոքի ցույցերը շարունակվում են գրեթե 1 ամիս, երբ կառավարությունը դադարեցրեց ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքները: