Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

 

Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 70-րդ հոդվածով' ՀՀ կառավարությունը ՀՀ Ազգային Ժողովի նախագահին առաջարկել է 2013թ. դեկտեմբերի 20-ին' ժամը 15:00-ին, գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան' օրակարգ ներառելով մի շարք օրենքների նախագծեր և միջազգային պայմանագրեր: