Դեկտեմբերի 19-ին' ժամը 15.13-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Չերազի փողոցի տներից մեկի բնակիչը չի արձանգանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել են 1960 թ. ծնված Հ. Ն. դին: