Քաղաքացի Ա. Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով' ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

 

Ըստ քաղաքացի Ա. Ա.-ի հաղորդման' 2013 թվականի նոյեմբերի 23-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Նորագավիթ 1-ին հասցեում գործող «Միրաժ» գիշերային ակումբում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարար Ս. Կ.-ն իր ընկերների հետ միասին վիճաբանել է Ա. Կ.-ի և գործով չպարզված մի խումբ այլ անձանց հետ, որի ընթացքում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, ակումբի բնականոն աշխատանքը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, շուրջ 15 րոպե տևողությամբ բարձրաձայն տվել են հայհոյանքներ, ձեռքերով, ոտքերով և որպես զենք օգտագործվող փայտերի գործադրմամբ բռնություն գործադրել միմյանց նկատմամբ:

 

Կատարվում է նախաքննություն:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: