Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Ֆուտբոլի ժամը» հաղորդման շրջանակներում անդրադարձավ ազգային ընտրանու նոր մարզչի նշանակման խնդրին.

«Սրտանց շատ կուզեմ, որ Վարդան Մինասյանը վերադառնա ազգային հավաքական: Նրա հետ ես մեծ և շատ կարևոր անելիքներ ունեմ: Նրա հետ աշխատելը հեշտ է և' ֆուտբոլիստների, և' ֆեդերացիայի համար: Եթե Վարդանը տա իր համաձայնությունը, մեծ հաճույքով կնշանակեմ: Վարդանը դեռ իր որոշումը չի փոխել: Գործադիր կոմիտեն առաջարկել է ետ վերադարձել Վարդան Մինասյանին:

Շարունակում ենք բանակցել մի շարք արտասահմանցիների հետ: Փորձում ենք հասկանալ մարզիչների աշխատաոճը, մտածելակերպը: Տարիների ընթացքում ստեղծել ենք կուռ, ջերմ կոլեկտիվ: Ազգային հավաքականը մեկ ընտանիքի նման է, և կոլեկտիվի հետ պետք է զգույշ վարվենք: Չբերենք մի մարդ, ով քարուքանդ կանի մեր տարիների ստեղծածը, որն այլևս ցանկանանք էլ չկարողանանք կարգի բերել»,- նշել է Հայրապետյանը: