Բարաք Օբաման վետո կդնի, եթե ընդունվի Իրանի դեմ նոր պատժամիջոցներ նախատեսող օրինագիծը:

 

Ինպես հայտնում է Российская газета-ն, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պատրաստ է վետո դնել, եթե ընդունվի Իրանի դեմ նոր պատժամիջոցներ նախատեսող օրինագիծը:

 

Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնիի խոսքերով' նրանք Կոնգրեսի անդամների հետ քննարկել են այս թեման և հասկացրել, որ նոր պատժամիջոցներ սահմանող օրինագծերի ընդունման ժամանակը չէ:

 

«Մենք չենք կարծում, որ այդ փաստաթուղթը կընդունվի, և որ այն պետք է ընդունվի: Եթե օրինագիծն անցնի, ապա նախագահը վետո կդնի դրա վրա»,-ավելացրել է Քարնին: