Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր' ժամը 12:00-ին, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ' ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն, ՀՀ կառավարության նախաձեռնությամբ' կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան' նախաձեռնողի սահմանած օրակարգով:

 

ԱԺ արտահերթ նիստին զուգահեռ' ԱԺ շենքի մոտ այս պահին բողոքի ակցիա է: Այն նախաձեռնել է ֆեյսբուքյան «Որոշողը մենք ենք» քաղաքացիական նախաձեռնությունը:

 

Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է.

 

«Ազգային ժողովի արտահերթ նիստում հանցավոր վարչախումբը փորձելու է վավերացնել ՀՀ-ն 30 տարով սուվերենությունից զրկելու՝ ինքնիշխանությունը կորցնելու՝ Սերժ Սարգսյանի դեկտեմբերի 2-ին կայացրած հանցավոր որոշումը»: