ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանի այսօրվա արտահերթ նիստի ժամանակ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին հիշեցրեց, որ 2012թ. փետրվարի 11-ին ասուլիսին հայտարարել է, որ գազի գինը չի բարձրանալու, և նշեց, որ ինքը սղագրությունն ունի: Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց նաև' արդյոք կառավարությունը հասկանո՞ւմ է ռազմավարական գործընկերոջ և վասալի միջև եղած տարբերությունը։

 

«Այդ համաձայնագիրը չի հիմնվում գործընկերային հարաբերությւնների վրա: Դա վասալային համաձայնագիր է, որը չի բխում Հայաստանի ու մեր քաղաքացիների շահերից»:

 

ԲՀԿ-ական պատգամավորը նաև հիշեցրեց, որ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն բանտում է հայտնվել իր պետության շահերին հակասող գազային գործարք կնքելու և գազային գործարքի որոշ փաստաթղթեր իր երկրի ժողովրդից, իր երկրի խորհրդարանից գաղտնի պահելու, թաքցնելու համար:

 

Մանրամասները' a1plus.am-ի տեսանյութում: