Ինչպես հայտնում է Украинская правда-ն, Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտնել է, որ Եվրամիությունը դադարեցրել է Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի վրա տարվող աշխատանքներն ամանորյա տոների պատճառով:

«Ես չեմ կարդացել, թե ինչ է ասել պարոն Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզունխ սակայն ես շատ լավ տեղյակ եմ բոլոր բանակցություններից, որոնք ընթացքի մեջ են։

Հնարավոր է՝ Բարոզուի վրա մեժ ազդցություն են թողել ամանորյա տոներըխ և ամսի 23-ից Եվրոպայում արձակուրդներ են սկսվել»,-ասել է Ազարովը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջին Ուկրաինան հայտարարեց ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման պատրաստությունները կասեցնելու մասին։