Փոթորիկը, որը մոլեգնում է ԱՄՆ-ի հարավային և կենտորանական շրջաններում, արդեն 2 մարդու կյանք է խլել. հայտնում է Associated Press-ը' վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:

 

Նախնական տվյալներով' ծանր վնասվածքներ է ստացել 5 մարդ, ավելի քան 20 տուն ավերվել է, հազարավոր մարդիկ զրկվել են էլեկտրաէներգիայից:

 

ԱՄՆ-ի օդերևութաբանական ծառայությունները հաղորդել են իրավիճակի վատթարացման մասին. Ինդիանա և Լուիզիանա նահանգներում սպասվում է փոթորիկ: