Թաիլանդի վարչապետ Ինգլակ Չինավաթին լքել է Բանգկոգն ընդդիմության կազմակերպած զանգվածային բողոքի ցույցի ժամանակ. այս մասին հայտնում է Թաիլանդի անգլալեզու The Nation պարբերականը:

 

Որոշ լրատվամիջոցներ վարչապետի բացակայությունն արդարացնում են Նոնգկհայի մարզում հրատապ աշխատանքային գործունեություն իրականացնելով:

 

Ըստ տեղական ԶԼՄ-ների' վարչապետը խոստացել է վերահսկել երկրի իրավիճակը էլեկտրոնային կապի միջով: Գործուղման ընթացքում Չինավաթին ներկայացրել է լրագրողներին իր iPad-ը, որը հնարավորություն ունի տեղեկացնելու, թե ինչ է կատարվում Բանգկոգում օրվա ցանկացած պահի: Որպես ապացույց' նա հայտնել է, որ այդ պահի դրությամբ մայրաքաղաքի կենտրոնում կանանց խաղաղ հանրահավաք է:

 

Հիշեցնենք, որ կիրակի օրվանից Թաիլանում թափ են առել զանգվածային բաղաքի ցույցերը: Ավելի վաղ տեղեկացվել էր նաև, որ Թաիլանդի ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունը բոյկոտել էր խորհրդարանական ընտրությունները: