Ուկրաինացի Դմիտրի Կանարիկովը իր 3-ամյա երեխային ցած է նետել Մանհեթենի երկնաքերերից մեկի տանիքից, ապա' ինքնասպան եղել. այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

Միջադեպի պատճառը Դմիտրի Կանարիկովի ամուսնալուծությունն էր: Դատարանը որոշել էր երեխայի խնամակալությունը հանձնել մորը, ինչը անկառավարելի էր դարձրել Կանարիկովին:

 

Այն օրը, երբ տղամարդը պետք է իր տղային հանձներ նախկին կնոջը, նրա հետ բարձրացել է Մանհեթենի 52 հարկանի շենքի տանիքը, հրել է նրան և ինքն էլ ցած նետվել: