Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայք-էջից, դեկտեմբերի 24-ից 28-ն ընկած ժամանակահատվածում մեր տարածաշրջանում սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, մառախուղից՝ թույլ ձյուն: Արևմտյան քամու արագությունը վայրկյանում կհասնի 1-5 մետրի: Օդի ջերմաստիճանը 24-ից 26-ն աստիճանաբար կբարձրանա' 2-3 աստիճանով: դարձյալ բացառություն կկազմի Արարատյան դաշտը, որտեղ օդի ջերմաստիճանն անփոփոխ կլինի:

 

Մայրաքաղաքում դեկտեմբերի 24-28-ը ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ, մառախուղից՝ թույլ ձյուն: