Վրացական ընկերություններն իրենց արտադրանքը կարող են արտահանել ԵՄ երկրներ' 2015 թվականից սկսած:

 

«Երբ ուժի մեջ մտնի ԵՄ հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը, վրացական ընկերությունները կկարողանան սկսել դրա արտահանումը Եվրոպա: Ինչ վերաբերում է վրացական արտադրանքի արտահանման ընթացքին, ապա այստեղ շատ բաներ կախված կլինեն ձեռնարկությունների զարգացման մակարդակից: Մեր ընկերություններն արդեն պատրաստվում են եվրոպական շուկա դուրս գալուն, իսկ փոքր և միջին ընկերությունների մեծ մասը դեռ հետ է մնում եվրոպական մակարդակից. նրանց դեռ ժամանակ է հարկավոր»,- ասել է Վրաստանում ԵՄ առաքելության ղեկավար Բորիս Յարոշևիչը:

 

Հիշեցնենք, որ ԵՄ հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2014-ից: Այն կանխատեսում է տնտեսական հավելյալ աճ Վրաստանի համար տարեկան 4 տոկոս։ Բացի այդ՝ զգալիորեն կթեթևանա վրացական արտադրանքի արտահանումը ԵՄ, ավելի մեծ շանսեր կստեղծվեն օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար։