«Դե ֆակտո» հասարակական-քաղաքական ամսագրի կողմից «Տարվա մարդ» տիտղոսին այս տարի արժանացավ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Մրցանակը նրան շնորհեց ամսագրի գլխավոր խմբագիր Մենուա Հարությունյանը:

 

Թե ինչու է մրցանակը հանձնվել հենց Վլադիմիր Գասպարյանին, Մենուա Հարությունյանը մեկնաբանում է հետևյալ կերպ.

 

«Մարտի 1-ը բացի գարնան առաջին օրը լինելուց, ցավոք սրտի, մեզանում նաև սգո օր է։ Օր, երբ քաղաքական պայքարի արդյունքում զոհվեցին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Ժամանակի ընթացքում շատ բաներ կմոռացվեն,սակայն մարտի 1-ը կմնա բոլորիս հիշողություններում։ Անցնող տարվա ապրիլին Հայաստանը դարձյալ կանգնած էր աղետալի իրադարձությունների շեմին, երբ ընդդիմության և իշխանության միջև քաղաքական պայքարը դուրս էր եկել փողոց և հասել իր գագաթնակետին։ Հայաստանը դարձյալ կանգնել էր նոր “մարտի 1-ի” վտանգի առջև։ Իրավիճակը փրկեց մեկ մարդ՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ով, չեմ կարող ասել որպես ոստիկանապետ, թե՞ ուղղակի որպես հայ քրիստոնյա, մտավ ընդդիմադիր զանգվածի մեջ, աղոթեց ընդդիմադիր զանգվածի հետ, հանգստացրեց քաղաքական կրքերն ու փրկեց հասարակությունը նոր բախումներից։ Միայն այս փաստը բավական է Վլադիմիր Գասպարյանին “Տարվա մարդ” ճանաչելու համար։ Ես երկար ուսումնասիրում էի առաջադեմ մարդկության քաղաքական պայքարի էջերը, բայց չգտա թեկուզ մի դեպք, երբ որևէ պետության ոստիկանապետ անձամբ մտներ ընդդիմադիր զանգվածի մեջ և փորձեր հանգստացնել կրքերը։ Սա աննախադեպ արարք էր, որը կմտնի համաշխարհային պատմության մեջ»։

 

Մանրամասները` տեսանյութում.