Հանրապետության ողջ տարածքում այսօր՝ ժամը 17:30-ի դրությամբ, առանց տեղումների եղանակ է, միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են, իսկ Գորիսի տարածքում և Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է:

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը, եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:

 

Ավտոճանապարհներին կատարվում են մշակման աշխատանքներ' անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: