Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արթուր Առաքելյանն ազատվել է «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

 

ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արթուր Առաքելյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ։