Դեկտեմբերի 25-ին' ժամը 14.28-ին, տեղեկություն է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ Քասախ գյուղի մոտակայքում կայանված բեռնատարի մեջ գտնվող վարորդը չի արձագանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:

 

Հրշեջ-փրկարարները բացել են «ՄԱՆ» մակնիշի ZYG535 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենայի դուռը և հայտնաբերել Վրաստանի Հանրապետության քաղաքացի Զ. Ա.-ի (ծնվ. 1963թ.) դին: