Ինչպես հայտնում է itar-tass-ը, ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գծով վարչությունը տեղեկացրել է, որ Հարավային Սուդանի բնակչության համար 166 մլն դոլարի հումանիտար օգնություն կպահանջվի: Այս մասին հայտնել է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:

 

ՄԱԿ-ի գրասենյակի տվյալներով' վերջին 10 օրվա ընթացքում տեղահանված բնակչության թիվը կազմել է ավելի քան 90.000 մարդ, որից 58.000-ը պատսպարվում է ՄԱԿ-ի խաղաղապահների բազաներում:

 

Հատկացված գումարը նախատեսվում է օգտագործել բժշկական օգնության նկատառումներով, սննդի մատակարարման, ինչպես նաև փախստականների համար ժամանակավոր կառույցներ ստեղծելու համար։