«Ինձ համար, անկախ նրանից, ով է հայտարարություն անողը, հաճելի չէ ու ճիշտ չէ, ես իմ աչքի գերանը տենսում եմ, հետո նոր եմ ուրիշի չոփը տեսնում՝ ի տարբերություն ուրիշների»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ի պատասխան հարցին, թե ինչպես է վերաբերում որոշ ՀՀԿ-ական պատգամավորների վիրավորական արտահայտություններին:

 

Շարմազանովը նկատեց, որ ինչպես քննադատելի է ընդդիմութան ոչ կոռեկտ լինելը, այնպես էլ իշխանությանը: «Բայց չի կարելի մարդկանց, ովքեր իրենք կենսագրությամբ հերոս անձնավորություններ են, ովքեր ազատագրել են Արցախն ու Հայաստանը, անվանել դավաճաններ»:

 

ՀՀԿ խոսնակը ընդունելի չի համարում նաև Զարուհի Փոստանջյանի քվեարկության քարտերը վերցնելու քայլը:

 

«Քամի ցանողը փոթորիկ է ստանում, պետք է ուշադրություն դարձնել դրան»,-ասաց նա:

 

Շարմազանովը նաև հավելեց, որ ՀՀԿ-ն ապագայի կուսակցություն է , քանի որ 150 000 անդամների մեկ երրորդը երիտասարդներ են: