Ռուսաստանի Դաշնությունում Նովոսիբիրսկից Իրկուտսկ չվերթն իրականացնող Ան-12 ինքնաթիռը վթարի է ենթարկվել: Այս մասին հայտնում է ria.ru-ն։

 

Ինքնաթիռը թռիչք է կատարել Նովոսիբիրսկի «Ելցովկա» օդանավակայանից դեպի «Իրկուտսկ -2» օդանավակայան։

 

Ինքնաթիռն ընկել է ռազմական բազաների վրա' «Իրկուտսկ-2» օդանավակայանում վայրէջք կատարելու փորձերի ընթացքում: Ինքնաթիռում եղել է 6 մարդ՝ անձնակազմի անդամները, ովքեր մահացել են:

 

Վթարի առաջացման հանգամանքները պարզվում են: