Այսօր' դեկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում:

 

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը՝ Ժամը 15:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ուղեձոր գյուղի վարչական տարածքում բախվել է Իրանի Իսլամական Հանրապետության համարանիշերով 2 բեռնատար:

 

Վթարի հետևանքով բեռնատարներից մեկը կողաշրջվել է։ Մեկ հոգի տեղափոխվել է Վայքի բժշկակակն կենտրոն: Բժշկակական կենտրոնից հայտնել են, որ վիրավորը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 55-ամյա Յուսուֆ Հունիթոռ Սադաֆն է, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները:
Առավել մանրամասն՝ այստեղ։