ԱՄՆ-ում հերթական նախագահական ընտրություններին մնացել է երեք տարուց էլ պակաս ժամանակ, սակայն արդեն պոտենցիալ թեկնածուների շարքում առաջատար դիրքեր են գրավում նախկին առաջին տիկին և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիսթին: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

Երկու պոտենցիալ թեկնածուները դեռ հայտարարությամբ հանդես չեն եկել 2016 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններում իրենց թեկնածությունն առաջադրելու մասին:

 

ԱՄՆ-ում գրանցված մոտ 950 մարդու շրջանում անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ նրանց 48 տոկոսը կքվեարկի հանրապետական Քրիստիի, իսկ 46 տոկոսը՝ դեմոկրատ Քլինթոնի օգտին: Նշվում է, որ Քրիստին առաջատար է տղամարդկանց շրջանում, իսկ Քլինթոնը՝ կանանց:

 

Հիշեցնենք, որ հարցումն անցկացվել էր դեկտեմբերի 16-19-ն ընկած ժամանակահատվածում: