Ամանորյա հերթական ուրախալի անակնկալը սպասում էր Գյումրու 6- մետրանոց փոքրիկ տնակում 6 անձով բնակվող Մովսիսիյանների ընտանիքին: «Քաունթերփարթ ինթերնեշնլ Արմենիա» միջազգային կազմակերպության աշխատակիցները ցանկություն էին հայտնել Ամանորի նախաշեմին իրենց աշխատավարձերից նվիրաբերած գումարներով օգնել սոցիալական ծանր պայմաններում բնակվող գյումրեցի այս անօթևան ընտանիքին' տրամադրելով ինչպես առաջին անհրաժեշտության կենցաղային իրեր, այնպես էլ վառելափայտ և ամանորյա սեղանին անհրաժեշտ մթերքներ:

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները ևս միացան կազմակերպության բարեգործական ձեռնարկին և գործընկերների կողմից տրամադրված ձմեռային հագուստ ու համակարգիչ նվիրեցին Մովսիսյանների ընտանիքին:

 

Մովսիսյանների բազմանդամ ընտանիքի ապրելակերպի և բարեգործական ձեռնարկի մասին առավել մանրամասն՝ ներկայացվող տեսանյութում: