Լուիզիանայի հարավային մասում տղամարդը հարձակում է գործել նախկին կնոջ, նրա հոր և մոր, իր ներկայիս կնոջ և հիվանդանոցի տնօրենի վրա: Զոհերից երեքին սպանելուց հետո, նա ինքնասպան է եղել: Այս մասին հայտնել են իրավապահ մարմինների աշխատակիցները: 38-ամյա Բեն Ֆրիմենը քաղաքային խորհրդի անդամ Լուիս Ֆիլիպ Գոուաքսի դստեր նախկին ամուսինն էր: Նախկին կնոջ մայրը տեղում մահացել է:

 

Լուիս Ֆիլիպ Գոուաքսը և նրա դուստր Անդրեա Գոուաքսը վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց: Երկուսի վիճակն էլ կայուն ծանր է: Հաջորդ հարձակումը տեղի է ունեցել դրանից 20 րոպե հետո, որի արդյունքում սպանվել է հիվանդանոցի տնօրենը, որտեղ նա նախկինում աշխատել է: Տնօրենի կինը տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն է: Ֆրիմանի կնոջը՝ Դենիս Թեյլոր Ֆրիմանին, գտել են իրենց տանը՝ մահացած: Իսկ Բեն Ֆրիմանին, ով կրակել էր ինքն իրեն, գտել են փողոցում:

 

 

 

 

«Փաստինֆո»