Հատուկ քննչական ծառայության վարույթում հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի բաժանմունքի նախկին հարկադիր կատարողի կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահում կատարելու դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:

 

Հիշեցնենք, որ ըստ նյութերի' Դ.Մ.-ի որդուց' Է. Մ.-ից, 1.5 մլն ՀՀ դրամի բռնագանձման վերաբերյալ կատարողական վարույթի շրջանակներում Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի բաժանմունքի հարկադիր կատարողը, առանց պատշաճ կարգով ծանուցելու, գաղտնի կերպով հարկադիր էլեկտրոնային աճուրդի միջոցով վաճառել է 40 մլն դրամ արժողությամբ բնակարանը' վերջիններիս պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

 

Քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարողն իր վարույթում գտնվող կատարողական վարույթի շրջանակներում պատշաճ կարգով կատարել է օրենսդրությամբ իր վրա դրված պարտականությունները, այն է' տեղեկացրել է Է. Մ.-ին կատարողական վարույթի ընթացքի, փորձաքննություն նշանակելու, բնակարանը հարկադիր էլեկտրոնային աճուրդի ներկայացնելու որոշումների մասին, ուստի նրա արարքում բացակայում է պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների, մասնավորապես' պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հանցակազմը: