Անբարենպաստ եղանակն իր խիստ իշխանությունն է հաստատել Իտալիայի հյուսիսում: Այս մասին հայտնում է interfax.ru-ն:

 

Ուժգին փոթորիկները կաթվածահար են արել երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունը: Ձյան առատ տեղումները, սողանքներն ու ձնահյուսերն առանց կացարանի են թողել շուրջ 50 մարդու: Եղանակային տարերքից հատկապես տուժել են Ջենովայի, Լիգուրիայի, Տրենտինո-Ալտո-Ադիջա մարզերում:

 

Իտալիայի օդերևութաբանները զգուշացնում են, որ առատ տեղումները կարող են հեղեղումների պատճառ դառնալ: Մասնավորապես, հեղեղումներ կանխատեսվում են Վենետիկում, Բոլոնիայում և նրա շրջակա տարածքներում: