Կրասնոյարսկի երիտասարդ բնակչուհին հայտարարություն է տարածել, ըստ որի նա ցանկացել է շտապ վաճառել իր կուսությունը:

 

«Վաճառում եմ կուսությունս, անհրաժեշտ է 800 հազար ռուբլի: Գումարը շտապ է հարկավոր»,– հայտարարության մեջ գրել էր աղջիկը:

 

Հայտարարությունից մի քանի ժամ հետո այն վաճառվել է 900 հազար ռուբլով ($28125):
Էլեկտրոնային փոստով պատասխանելով հայտարարությամբ հետաքրքրված մարդկանց՝ վաճառողը միայն նշել էր, որ ինքը 18 տարեկան է, սակայն իրեն այդ քայլին դրդած հստակ պատճառները չէր հայտնել, նշում է NEWSru.com կայքը: