Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների Միությունը ամփոփեց անցնող տարին: Շաբաթներ առաջ կուսակցության պաշտոնական կայքում տեղադրված էլեկտրոնային քվեարկություն էր մեկնարկել, որի նպատակն էր՝ 2013թ-ին իրենց ոլորտներում լավագույնս դրսևորվածների գնահատումը նույն հասարակության կողմից ու այդպիսով՝ լավագույնների որոշումը: Էլեկտրոնային քվեարկության միջոցով յուրաքանչյուրին հնարավորություն էր ընձեռվել՝ քվեարկել ներկայացված անվանակարգերից որևէ մեկի օգտին կամ առաջարկել սեփական անվանակարգը: Երեկ ամփոփվեցին քվեարկության արդյունքներն ու անվանակարգերի հաղթողները ստացան իրենց մրցանակները: Ի ուրախություն «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի բոլոր ընկերների՝ ըստ քվեարկության արդյունքների տարվա լավագույն մամուլի ակումբ է ճանաչվել «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբ, ինչի համար «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի ողջ անձնակազմը և ակումբի հիմնադիր նախագահ Վանիկ Էլիզբարյանը շնորհակալություն են հայտնում իրենց աշխատանքը գնահատողներից: