Օրեր առաջ Դավթաշենի բնակիչները ահազանգել էին, որ վարչական շրջանում գազի մատակարարումը խափանվել է և մարդիկ չեն կարողանում նորմալ կատարել նախատոնական աշխատանքները: Համացանցում տարածված դժգոհությանը շատ արագ անդրադարձավ Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը, ով ահազանգից րոպեներ անց ֆեյսբուքյան հարթակում արձագանքեց. 

 

«Գազամատակարարման վերականգնման աշխատանքները լայն թափով ընթանում են։ Այս պահին աշխատում է 30 խումբ՝ գազի գրասենյակի պետի գլխավորությամբ։ Դուք լավ գիտեք, որ գազամատակարարումը մեր լիազորությունների մեջ չի մտնում, սակայն ես ու իմ աշխատողները առավտովանից աշխատում ենք այսօր՝ հարցը հնարավորինս արագ լուծելու համար»։

 

Ժամեր անց Դավիթաշենի բնակիչները MediaMall.am-ին հայտնեցին, որ թաղապետը իսկապես սրտացավություն ցուցաբերեց և խնդիրը լուծվեց, ինչի համար քաղաքացիները շնորհակալություն հայտնեցին: Ցանկալի կլիներ, որ մյուս թաղապետերը ևս նման սրտացավությամբ մոտենային իրենց աշխատանքին: