Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն, այսօր՝ դեկտեմբերի 30-ին, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ եւ Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:
Այս մասին տեղեկացնում է նախագահի մամուլի գրասենյակը: